Հաղորդում եմ նայում:
Հյուրը, քամահարական քմծիծաղով
ասում է բառացի հետևյալը.
«…դեռ կան ոմանք, որ հայ-իրանական ու հայ-թուրքական սահմանները, իրենց կարոտախտով, քիչ մնա, կանվանեն ՍՍՀՄ սահմաններ...»:
Ես, հենց այդպես էլ այդ սահմաններն անվանում եմ, բայց
ո՛չ երբեք կարոտախտի պատճառով, այլ հիմք ունենալով
ռեալ իրականությունը:
Գնացեք մեր այդ սահմանապահ ուղեկալները, գնացեք Միջին Ասիական սահմանամերձ գոտիները, գնացեք ՌԴ -ի՝ Ֆինլանդիայի հետ ունեցած սահման ու ամեն տեղ կտեսնեք, որ ահմանային սյուների վրա գրված է СССР:
Ինչու՞ է այդպես:
Հարցին պատասխանելու համար բացեք ՄԱԿ կանոնադրությունը:
Գտեք 5-րդ գլուխն ու 23-րդ հոդվածը, որը տալիս է վետոյի իրավունք ունեցող ՄԱԿ հիմնադիրների անվանումները:
Այնտեղ գրված է ՍՍՀՄ, ոչ թե ՌԴ (ներկա, 2024 թ. ՄԱԿ-ի մասին եմ խոսում):
Էլի հարց՝ ինչու՞ է այդպես:
Որովհետև, իրավաբանորեն ՍՍՀՄ-ը չի վերացել:
ՈՒ նախկին 15 հանրապետությունը առանձին -առանձին, կամ
բոլորը միասին վերցրած չեն կարող լինել իրականում մեռած ՍՍՀՄ-ի ժառանգը:
Բոլոր 15-ն էլ իրավաբանորեն համարվում են ՍՍՀՄ -ի մեռցնողները, բայց ոչ երբեք ժառանգորդը:
(Ճիշտ նույն անալոգով, եթե ձեր հարուստ պապը մահացել է և չունեք պաթանատոմիկումից տեղեկանք, որ պապը իր բնական մահով է մեռել, ամելին՝ կա առերևույթ կասկած, որ մեռցրել եք):
Հենց այս պահն են օգտագործում նրանք, ովքեր հարց են բարձրացնում ՌԴ-ին ՄԱԿ-ում զրկել վետոյի իրավունքից:
Իսկ ո՞րն է ճիշտ ճանապարհը:
Այն, որ ըստ ՄԱԿ փաստաթղթերի ու նորմատիվ ակտերի
կատարել է Ֆրանսիան 61-62 թթ.:
ՈՒ փաստաթղթավորված արձանագրել 4-րդ Հանրապետության մահն ու 5-րդ Հանրապետության ծնունդը:
Շառլ դը Գոլը Ալժիրը անջատեց, անկախություն տվեց:
Դրա համար, ըստ ՄԱԿ ցուցումի և՛ Ֆրանսիայում, և՛ Ալժիրում անցկացվեցին հանրաքվեներ:
Ֆրանսիան հանրաքվեով տվեց իր համաձայնությունը,
Ալժիրն էլ հանրաքվեով հաստատեց իր անկախանալու
ցանկությունը:
ՍՍՀՄ -ից անկախացող որևէ հանրապետության առումով, ՍՍՀՄ տարածքում հանրաքվե տեղի չի ունեցել:
(Հայաստանը ժամանակին դիմել է, դիմումն անտեսվել է):
Հետևաբար, բոլոր հանրապետությունները կատարել են քրեական հանցագործություն, ամեն մեկը յուրացնելով իր տարածքում գտնվող ընդհանուր սովետական ունեցվածքը:
Ասեմ, որ 15 հանրապետություններից միայն ՀՍՍՀ-ն է պաշտպանել 1991թ. ՍՍՀՄ կազմից դուրս գալու մասին ընդունված օրենքի բոլոր դրույթները…
Պարոնա՛յք, մի՛ եղեք ժողովրդի ասած ՝
«քնածը ելել, զարթունի վրա կծիծաղի», քնածի դերում:
Գրպանում դիպլոմ ունենալը և միկրոֆոնի դիմաց վարժ
խոսելը, դեռ գիտելիք ունենալու նշան չի:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ